Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արցախի նախագահը դիվանագետների խորհրդակցություն է հրավիրել

Արցախի նախագահը դիվանագետների խորհրդակցություն է հրավիրել
14.10.2019 | 21:12

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկվել են նախարարության և մշտական ներկայացուցչությունների գործունեությանն առնչվող հարցեր: Նախագահը հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ աշխատանքների արդյունավետությունը մեծապես կախված է համակարգված մոտեցումից, մայր Հայաստանի և Սփյուռքի համապատասխան կառույցների հետ սերտ փոխգործակցությունից:

Դիտվել է՝ 2630

Մեկնաբանություններ